Երեւանը կբաժանվի 4 ընտրատարածքի եւ կհանձնվի օլիգարխներին

goxerov«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշել են չնեղացնել օլիգարխներին: Այդ նպատակով, ըստ նոր Ընտրական օրենսգրքի ՀՀ-ն բաժանվելու է 10 «մեծամասնական» ընտրատարածքի: Չորս ընտրատարածք կլինի Երեւանում:

Ըստ մեր լավատեղյակ աղբյուրի՝ Երեւանի Մալաթիա, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջանները կարող են միավորվել մեկ ընտրատարածքում, որը կհանձնվի Սամվել Ալեքսանյանի տնօրինմանը:

Էրեբունին, Նուբարաշենը, Նորք-Մարաշը եւ հնարավոր է՝ Կենտրոնի մի մասը կհանձնվի Մհեր Սեդրակյանին, Կենտրոնի մնացած մասը եւ Արաբկիրը՝ Գագիկ Բեգլարյանին, իսկ Ավանը, Քանաքեռ Զեյթունը եւ նոր Նորքը՝ Ռուբեն Հայրապետյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով