Երեկ Օբաման շատ հզոր ու ուժեղ հայտարարություն է արել. ԱՄՆ դեսպան

2914074ԱՄՆ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց եւ դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական եւ արդարացի ճանաչմանը: ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք եւ ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»:

Դիտարկմանը, թե գուցե ԱՄՆ նախագահը չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնել, դեսպանն արձագանքել է, որ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է եւ երկու հասարակությունների միջեւ հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը:

Դիտվել է 828 անգամ
 


Այս թեմայով