Երեկ ոստիկանապետի տեղակալները հավաքում էին ճամպրուկները

231579311381981892«Թեև երեկվա դրությամբ դեռ պաշտոնական հրաման չկար, սակայն ոստիկանապետի տեղակալներ Սաշիկ Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը հավաքում էին ճամպրուկները։ Համակարգում երեկ քննարկում էին հատկապես հեռացողների անկումային տրամադրությունը։ Հովհաննես Հունանյանի մասին ասվում էր՝ ինչպես դժգոհ մնացել էր, այդպես դժգոհ էլ գնաց։ Վերջինս հուշարձանի պես մի բան էր դարձել համակարգում՝ առանձնապես կարևոր գործեր նրան չէին հանձնարարվում։

Աֆյանի մասին էլ հիշում էին 2008-ի մարտի 1-ին նրա ակտիվությամբ, ինչի շնորհիվ էլ 5 տարի զբաղեցրեց այդ պաշտոնը։ Քանի որ իշխանությունը փակեց Մարտի 1-ի էջը, պետք էր թոշակի ճանապարհել «վաստակավորներին»։ Թեև ասում են նաև, որ վերջինիս համար նոր պաշտոն է փնտրվում»,–գրում է Հրապարակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով