Երեկ ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն էր

հյդ«Երեկ, Աժ նիստի ընդմիջմանը, ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն էր. նշում էին ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ծնունդը, որին ներկա էր ՀՀԿ-ի մեծ մասը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ։ Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը փոքր-ինչ ուշացումով մոտեցավ խնջույքի վայրին և, տեսնելով խմբակցության մուտքի մոտ հավաքված լրագրողներին, ոտքը կախ գցեց՝ կատակելով. «Մի հատ թուղթ կա ստորագրելու…»։ «Կոալիցիոն հուշագիրը»,– արձագանքեցին լրագրողները։ Պատգամավորներն այնտեղից դուրս եկան գինովցած, որի հետևանքն էլ Ալեքսանդր Արզումանյանի էլ Միքայել Մելքումյանի լեզվակռիվն էր դահլիճում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով