Երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ու դեպանատան երկրորդ քարտուղարը հերթական «լյապն» են թույլ տվել

թևան«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ու դեպանատան երկրորդ քարտուղարը հերթական «լյապն» են թույլ տվել. վերջինս ասել է. «Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ»: «Խնդրո» առնչությամբ փորձեցինք ճշտել Թևան Պողոսյանի կարծիքը, որը, պարզվեց, գտնվում էր Ստեփանակերտում և մեր զրույցի պահին Եղբայրական գերեզման-հուշաքարի վրա ծաղիկներ էր դնում` ի հիշատակ մեր հերոս զինվորների: «Շա՜տ սիմվոլիկ պահի եք զանգահարել. վայրկյաններ անց էլ գնալու ենք Շուշի` հայտնի տանկ-հուշակոթողի մոտ հարգելու մեր հերոսների պայծառ հիշատակը:

Ասեմ` մեկընդմիշտ իմացեք. ցանկացած մեկը, ով էլ նա կլինի, պետք է հասկանա, որ Հայաստանը սուվերեն երկիր է, և ցանկացած պահի, երբ որևէ բան դառնում է Հայաստանինը, կլինի դա զենք կամ մեկ այլ կարևոր բան, աշխարհում չի կարող գտնվել մեկը, որը կարող է ասել` ինչպես տնօրինել այդ զենքը կամ «կարևոր բանը», և քանի որ արդեն իսկ մշակվում է Արցախին ռազմական փոխօգնության պայմանագիրը, նաև՝ որ Հայաստանը մշտապես համարվել է Արցախի անվտանգության երաշխավորը, Հայաստանի խնդիրն է` ինչպես վարվել իր ունեցվածքի հետ․ երբ և ինչու, և որևէ մեկն իրավունք չունի այդ «իրավունքը» մեկնաբանել»,- ասաց ԱԺ պատգամավոր, ԼՂ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի որդի Թևանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 321 անգամ
 


Այս թեմայով