Երեխա է ունեցել ու նետել զուգարանակոնքի մեջ

զուգԼոռու մարզում մարտի 10-ին ահասարսուռ դեպք է գրանցվել. ժամը 12:20-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած, 1974թ. ծնված Ա.-ին` նորածնի հետ միասին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մարտի 9-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Ա.-ն եղբոր տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց հետո, նորածին տղային «կյանքից զրկելու դիտավորությամբ թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել»: Ծննդկանը՝ Անուշը,  նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ»  բժշկական կենտրոն:

Նորածնի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Մեր տեղեկություններով, երեխային սպանել ցանկացած կինը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է, մոտ 40 տարեկան, ամուսնալուծված, ունի երկու երեխա, եւ սա նրա արդեն երրորդ երեխան է: 40-ամյա կինը երեխայից հրաժարվել է հենց հիվանդանոցում, պատճառաբանելով, թե գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Շրջանառվող լուրերի համաձայն, կինը նախկինում դատված է եղել: Երեխային սպանելու դիտավորությունը նա հիվանդանոցում հերքել է, պատճառաբանելով, թե ինքը չի իմացել, որ 7 ամսական հղի է, ու հղիության մասին իմացել է այդ ժամանակ՝ զուգարանում:

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 39 անգամ
 


Այս թեմայով