Երեխային անվանում են «թուրքի երեխա». «սովորական» խտրականություն

kinԳաղտնիք չէ, որ մեր հասարակությունը հեռու է ներառական լինելուց: Խտրականությունը տաբերություններով, նույնիսկ՝ տարբեր կենսագրական պատմություններով մարդկանց նկատմամբ ակնհայտ է: Խտրական վերաբերմունքը ոչ միայն պայմանավորված է տարբեր պետական մարմինների կողմից իրավունքի խտրական կիրառությամբ, այլ նաև՝ առանձին անհատների նկատմամբ հասարակության «խտրակական» մոտեցումներով:

Մեր պատմության հերոսը Լիանան (անունը փոփոխված) է, ով քաղաքացիական ամուսնության մեջ է եղել եգիպտացի տղամարդու հետ և երկար ժամանակ ապրել Եգիպտոսում: Վերջերս նա որոշելի է մշտական բնակության վերադառնալ իր հայրենիք: Նրան և իր երեխային շրջապատող հանրույթը չի ընդունում, ցուցաբերվում է ակնհայտ նվաստալից վերաբերմունք:

Նույնիսկ, երեխային անվանում են «թուրքի երեխա», քանի որ երեխայի հայրը եգիպտացի է: Այն պարզ հանգամանքը, որ ժամանակին նա աշխատել է Եգիպտոսում և ամուսնացած է եղել եգիպտացու (մուսուլմանական հավատքի կրողի հետ) չի տեղավորվում հասարակության մի ստվար զանգվածի «արժեհամակարգում»: Տարբեր պետական մարմիններ, Լիանայի դիմումներին ևս չեն արձագանքում: Վերջինիս խոսքերով նրան մնացել է մեկ ճանապարհ՝ լքել Հայաստանը:

Դիտվել է 231 անգամ
 


Այս թեմայով