Երբ փողոց են դուրս գալիս արվեստագետները

Dem-am_courtՀայաստանում կատարվող իրադարձություններին երգիչները կամ դերասանները միշտ չէ, որ ցանկանում են կարծիք հայտնել:

Politik.am : Մեկնաբանություն: Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը կրում է գերագույն քաղաքակիրթ գենը, սակայն այժմ ստիպում են, որ վայրենանա:

Այս մասին երգիչը տեսակետ է հայտնել լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում:

Հայաստանում կատարվող իրադարձություններին երգիչները կամ դերասանները միշտ չէ, որ ցանկանում են կարծիք հայտնել, սակայն երեկ հայտնի դարձավ, որ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումից հետո «Օպերայի» աշխատակիցները յուրօրինակ բոյկոտի ակցիա էին իրականացրել՝ դուրս չգալով բեմ, որը բուռն քննարկումների տեղիք տվեց:

Նրանք վրդովվել էին այն բանից, որ իրենց չնչին աշխատավարձից պահումներ է կատարվել ու այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել էր «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի գործածության մի քանի հոդված:

Արվեստի ոլորտի ներկայցուցիչների հետ կապված այսօր չկա միանշանակ կարծիք, քանի որ հաճախ է պատահում, երբ այս կամ այն քաղաքական գործչի ընտրական քարոզարշավերը լեցուն է լինում «արվեստագետների» հիացական քարոզներով, ովքեր բարձր են գնահատում իրենից ոչինչ չներկայացնող գործչին, նույնիսկ կողոպտիչ, անհեռատես քաղաքական գործչին:

Չնայած այս ամենին պետք է բարձր գնահատել օպերայինի աշխատակիցների  բողոքի ակցիան, քանի որ նրանք կարելի է ասել, մինչ այս, համբերատար էին և երևի թե դեռ հույս ունեին, որ իշխող քաղաքական ուժը կարող է դրական բան էլ անել, սակայն ապարդյուն:

Իսկ եթե փողոց են դուրս գալիս արվեստագետներն ու մտավաորականները դա մեկ բան է նշանակում, որ հասարակությունը կանգնած է մեծագույն վտանգի առաջ: Հակառակ դեպքում 70 հազար դրամ աշխատավարձ ստացող արվեստագետը չէր տրտնջա իր գրպանն անմիջական մտնողների արարքից:

Սա նշանակում է նաև այն, որ արդեն գրպանահատ իշխանության թալանը հասել է գրադրական աստիճանի:

Դիտվել է 86 անգամ
 


Այս թեմայով