Home » Real Politik » Երբ Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանին, գլխավոր թեման չի լինելու նրա հրաժարականի պահանջը

Երբ Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանին, գլխավոր թեման չի լինելու նրա հրաժարականի պահանջը

maxresdefaultԵրբ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, նա ասել է, որ այդ հանդիպման գլխավոր թեման չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, Խորենացի փողոցում կազմակերպված ասուլիսի ժամանակ նշել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը բանակցային գործընթացին ամենաէական խնդիրն է: Բոլորից շատ նա կարող է ներդրում ունենալ իրավիճակի լիցքաթափման հարցում»,-ասել է նա:

Ենիգոմշյանի խոսքով, իշխանությունները 8-9 օրն է՝ Ժիրայր Սեֆիլյանին պահում են լրիվ մեկուսացման մեջ, փորձում են համոզել Ժիրայր Սեֆիլյանին, որ ինքը հորդորի տղաներին վայր դնել զենքերը: «Ասեմ, որ դրանք թյուր փորձեր են: Ոչ տղաները, ոչ Ժիրայր Սեֆիլյանը, նման քայլի չեն գնա, և հաստատապես ասեմ, որ անգամ եթե Ժիրայր Սեֆիլյանը հեռվից նման հորդոր անի, տղաները չեն գնա այդ քայլին: Ժիրայր Սեֆիլյանը պահանջում էր Սերժ Սարգսյանի և տղաների հետ հանդիպում՝ քննարկելու այս իրավիճակից դուրս գալու միջոցները, որոնք կարող են լինել միայն քաղաքական ճանապարհով: Առանց քաղաքական հանգուցալուծումների այս խնդիրը հանգուցալուծում չի ունենա:

Սեֆիլյանը միայն ասել է, որ եթե ինքը հնարավորություն ունենա հանդիպել տղաներին, մոտիկից հասկանալ նրանց մտադրությունները, նրանց մաքսիմումն ու մինիմումը (իսկ նրանք հայտարարել են իրենց նպատակները), դրանից հետո հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այն պահին, երբ նա հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այդ հանդիպման գլխավոր թեման, ասել է, չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը:Սեֆիլյանը միայն դա է ասել, չի ասել, որ ինքը սկզբունքնորեն հետ է կանգնում Սերժ Սարգսյանի հեռացման պահանջից»,-ասաց Ենիգոմշյանը:

Նրա խոսքով, բոլոր հարցերին կարող է պատասխանել Ժիրայր Սեֆիլյանը, բայց նրան հնարավորություն չեն տալիս խոսել ժողովրդի ու լրագրողների հետ:

Ալեք Ենիգոմշյանը կարծիք է հայտնել, որ Խորենացի փողոցում բողոքի գործողությունների մասնակիցների թիվը քիչ-քիչ ավելանում է. ««Նաեւ ասեմ, որ այդ շարքերն ավելի խիտ կլինեին, բայց իսկապես մեծ թվով ակտիվ քաղաքացիներ գտնվում են կամ ֆիզիկապես տուժած վիճակում, կամ ոստիկանությունում»:

 

Դիտվել է 353 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy