Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երբ Սերժ Սարգսյանը մասնակցում է գողական հավաքույթների

Երբ Սերժ Սարգսյանը մասնակցում է գողական հավաքույթների

սերժժժժժԹերթերից մեկի  տեղեկություններով, մոտ երկու շաբաթ առաջ   տեղի է ունեցել քրեական-քաղաքական աշխարհում հայտնի Օդեսայի Արտակի ծննդյան տարեդարձի արարողությունը։ Տոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի քաղաքական ու քրեական էլիտայի կարկառուն ներկայացուցիչներ, այդ թվում` Սերժ Սարգսյանը։

Այս տեղեկատվությունը իրականում հստակ ցույց է տալիս այն հարաբերությունները, որ ունեն մեր երկրի իշխանությունները կրիմինալ աշխարհի հետ. իսկապես ֆենոմենալ երկիր ենք: Ուրիշ որտեղ կարելի է տեսնել, որ երկրի ղեկավարը՝ Սահմանադրական կարգի և օրինականության երաշխավորը, իր մասնակցությամբ պատվի օրենքի հետ խնդիր ունեցող անձնավորության տոնակատարությունները:

Սերժ Սարգսյանը նման տոնակատրություններին մասնակցելով հստակ ցույց է տալիս, որ կրիմինալը, օրենքի հետ խնդիր ունեցող անձիք իշխանության գլխի վրա տեղ ունեն: Այսքանից հետո խոսել երկրում դրական փոփոխությունների մասին կարծում ենք անիմաստ է:

Դիտվել է 9,938 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy