Երբ կխոսի ԲՀԿ-ն Սահմանադրական բարեփոխումների մասին

Naira_Zohrabyan1«Բավականաչափ վիճահարույց դրույթներ եւ դիտողություններ էինք ներառել մեր առաջարկությունների մեջ, որոնք պատրաստվում էինք կետ առ կետ քննարկել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցչի հետ, որը նաեւ խորհրդարանում է ներկայացնելու բարեփոխումների նախագիծը»,- այսօր, մասնագիտական հանձնաժողովի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մոտ երկու ժամ տեւած քննարկումից հետո  Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այսօրվա քննարկման ժամանակ, ԲՀԿ-ի նկատողությունների շատ քիչ հատվածն է քննարկվել: Խոսքի ազատության, ինքնաբուխ հանրահավաքների, ընտանիքի, հայ առաքելական եկեղեցու դերի եւ այլ բազմաթիվ հարցերի, այդ թվում նաեւ կայուն մեծամասնության եւ խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլի, ընտրիչների ժողովի ինստիտուտի հետ կապված քաղաքական մտահոգություններ առաջացնող հարցեր դեռ վերջնական գնահատականների չեն արժանացել: ԲՀԿ-ում հարգում են լեգիտիմ ընտրված ցանկացած գործչի, բայց, տիկին Զոհրաբյանի գնահատմամբ` «Բոլորս էլ գիտենք, թե հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում ինչպիսի քյոխվայական մակարդակով են ընտրությունները տեղի ունենում եւ 960-ից ավելի համայնքներից 90 տոկոսից ավելին, տեղական ինքնակառավարման մարմիններում ՀՀԿ-ականներ են: Բերել նրանց Ընտրիչների ժողով եւ այդ մարդկանց հնարավորություն տալ ՀՀ նախագահ ընտրել` արդար չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Դիտվել է 21 անգամ
 


Այս թեմայով