Երբ կարող է սկսվել հայ-ադրբեջանական պատերազմը

Aram KarapetyanԻրավիճակը հայ-ադրբեջանական սահամնին շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական կողմը նոր սադրանքներ է իրականացնում, որը նոր զոհեր է բերում իր հետ: Իրավիճակն այնքան լարված է, որ ՀՀ պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում ևս չհերքեց ստեղծված իրավիճակի գերլարված լինելը: Հասկանալի է, որ ադրբեջանական կողմի սադրանքները կապ ունի Ալիև-Սարգսյան առաջիկա հանդիպման և ինչ որ չափով  ռուս-թուրքական հարաբերությունների հետ:

Շատերը սկսել են խոսել այն մասին, որ մոտ ժամանականերս կրկին կվերսկսվեն հայ-ադրբեջանական լայնամասշատբ ռազմական գործողությունները: Ստեղծված դրության շուրջ մենք զրուցեցինք «Նոր ժամանականեր» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Արամ Կարապետյանի հետ:
Պարոն Կարապետյանը մեզ հետ զրույցում Ադրբեջանի գործողությունները անվանեց շանտաժ.«Այս պահի դրությամբ կարծում եմ ավելի շատ ռազմական շանտաժի է նման ադրբեջանական կողմի գործողությունները` դեկտեմբերին կայանալիք հանդիպման նախօրյակին: Իրավիճակը սրում են` ցույց տալու համար, որ եթե հանդիպումը նորից ոչինչ չտա, ապա կարող է ռազմական էսկալացիա լինել»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակին Արամ Կարապետյանն ասաց.«Հարցի երկրորդ մասին հիմա պատասխանելը շատ բարդ է, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումները շատ արագ են ու երբեմն շատ սուր»,-ասաց նա` ավելացնելով, որ դեկտեմբերին տեղի ունենալիք Ալիև-Սարգսյան հանդիպումից քաղաքական առումով սպասելիքներ չունի, քանի որ բոլորը սպասում են աշխարհաքաղաքական զարգացումներին:

Դիտվել է 918 անգամ
 


Այս թեմայով