Երբ է նախատեսվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը. «ՀԺ»

Սերժ Սարգսյան Իլհամ Ալիև«Ամենայն հավանականությամբ օգոստոսի մեջ Մինսկի խումբը նորից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի»,-երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Վերջինս նաև համոզվածություն է հայտնել, որ մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը կպահպանի հրադադարը:

«Համենայնդեպս, Սանկտ Պետերբուրգի հանդիպման կարևոր ձեռքբերումներց մեկն այն է, որ առայժմ հրադադար կլինի: Իհարկե, հավերժական հրադադարի մասին չէ խոսքը, այլ ժամանակավոր, մինչև որ Մինսկի խումբն իր աշխատանքները կհասցնի ավարտին»,-հավելել է նա:

Իսկ օգոստոսից հետո պատերազմի կրկնության հավանականություն կա՞, այս հարցին Բաղդասարյանը պատասխանել է. «Որևէ անգամ մենք չենք կարող բացառել Ադրբեջանի կողմից հարձակումը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 60 անգամ
 


Այս թեմայով