Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երանոսյան Լյովան ահաբեկում է գյուղացիներին

Երանոսյան Լյովան ահաբեկում է գյուղացիներին

yeranosyanԱրմավիրի մարզի Ջրառատ  գյուղի և հարակից մի քանի գյուղերի բնակիչները ստիպված են ամեն անգամ բարդ ճանապարհ հաղթահարել հայտնվելու համար մի քանի կիլոմետր հեռու գտնվող Հովտաշատ (Մեյմանդար) գյուղի գյուղմթերքի մեծածախ շուկա: Խնդիրը այստեղ ճանապարհները չեն: Բան այն է որ Ջրառատ գյուղում տարիներ առաջ՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լյովա Երանոսյանը ևս գյուղմթերքի շուկա է կառուցել ու հիմա թույլ չի տալիս գյուղացիներին գնալ  հարևան գյուղի շուկա, որը ավելի հարամար է առևտրի համար: Լյովա Երանոսյանը  ստիպում է գյուղացիներին  առևտրով զբաղվել իր շուկայում: Գյուղացիների հավաստմամբ վաղ լուսադեմին ճանապարհներին կանգնում են ոստիկաններ և նրանց թույլ չեն տալիս գնալ Հովտաշատ գյուղում գտնվող մեծածախ շուկա: Գյուղացիներն ասում են, որ հաճախ ստիպված են լինում շրջանցիկ ճանապարհներով հասնել հարևան գյուղի շուկա, որպեսզի ոստիկանների հետ խնդիրներ չունենան.«Մենք խեղճ գյուղացիներ ենք: Մեր ձեռն ինչ կա որ: Իրենք ինչ կուզեն կանեն: Հիմա որ խոսեմ էլ անիմաստ է, մեկ է ով է դրանց դեմն առնելու»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Մեկ այլ գյուղացի ով ևս չցանկացավ ներկայանալ և փաստեց, որ նման դեպքեր եղել են և հիմա էլ են հանդիպում, սակայն վերջին երկու մասվա ընթացքում ինքն ավելի քիչ է հանդիպում ոստիկանների.«Երևի հասկացել են, որ անիմաստ է, որովհետև մեկ ա գյուղացիները ճանապարհ գտնում էին՝  հասնելու մյուս շուկա: Բայց վստահ չենք կարող լինել, որ ասենք հարևան գյուղի շուկան չեն փակի, որպեսզի իրենց բիզնեսն առաջ գնա: Երկար ժամանակ էր Երանոսյան Լյովան մեզ ահաբեկում էր՝ ճանապարհներին կանգնած իր ոստիկաններով»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտվել է 1,128 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy