Երազում էինք՝ այսպիսի պայմաններում անցկացնել կառավարության նիստը

Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Կա խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը», — ասաց Հարությունյանը:

Հարցին, թե իրեն դո՞ւր է գալիս, որ կառավարության նիստին «մի կերպ են հասել՝ զարտուղիներով», նա ասաց. «Շատ տարօրինակ կլիներ՝ ասեի, որ այո, երազում ենք, որ այսպիսի պայմաններում անցկացնեինք կառավարության նիստը, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Այս թեմայով