ԵՏՄ-ն ԵՄ-ին առաջարկել է միասնական տնտեսական տարածք ստեղծել

ԵՏՄԵՏՄ հանձնաժողովը ԵՄ իշխանություններին առաջարկել է միասնական տնտեսական տարածք ստեղծելու հետ կապված երկխոսություններ սկսել: Պաշտոնական նամակը հանձնվել է ԵՄ հանձնաժողովին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՏՄ հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Նրա խոսքով՝ այդ առաջարկությունը ԵՄ-ին ուղարկվել է սեպտեմբերի 8-ին Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի, կառավարության ղեկավարների հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է վերադառնանք ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու գաղափարին և առաջարկում ենք սկսել բանակցությունները»,-ասել է Վալովայան:

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով