Սամվել Հովհաննիսյանը 30 միլիոնով տուն է գնել և 12 միլիոնով մեքենա

սամվելՈստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաճախ է խոսում համակարգի բարեփոխումների և իր ներկայացրած պահանջներին չհամապատասխանող կադրերի հեռացման մասին: Նա խոսում է ոստիկանության ոչ կոռումպացված լինելու մասին, իսկ այդ ընթացքում իր ենթակաները հասցնում են միլիոններ դիզել` այն դեպքում, երբ իրենց աշխատավորձերով միայն հնարավոր կլինի բավարարել առօրյա կարիքները և ոչինչ ավելին:

Ոչ կոռումպացված ոստիկանության պետի տեղակալը` Սամվել Հովհաննիսյանը բավական պատկառելի հարստության տեր անձնավորություն է: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի իր և իր կնոջ դրամական միջոցները.

Եկամուտները հարկային տարում  37 միլիոն դրամ

Դրամական միջոցները 26 միլիոն դրամ, 2600 դոլար

Հարկային տարում ոստիկանապետի տեղակալը 30 միլիոն դրամով գնել է բնակարան և 27 միլիոն դոլարով վաճառել մեկ այլ բնակարան:  Ոստիկանության պետի տեղակալի կինը  12 միլիոն դրամով  գնել է MERCEDES-BENZ E 200 և 7,2 միլիոնով վաճառել մեկ այլ ավտոմեքենա` MERCEDES-BENZ E 320:

Այս ամենը այն ֆոնին, երբ Սամվել Հովհաննիսյանը մեկ տարում ստացել է 5 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ նրա կինը չի ստացել որևէ տեղից աշխատավարձ:

Հ.Գ. Իհարկե մենք հակված ենք հավատալու ոստիկանության պետին և նրա տեղակալին, սակայն շատ լավ կլիներ, որ նրանք փորձեն բացատրել, թե ինչպես է ստացվում, որ նրանք կարողանում են 5 միլիոն աշխատավարձով 10 անգամ ավելի մեծ ծախսեր իրականացնել:

Դիտվել է 12,997 անգամ
 


Այս թեմայով