Home » ՄԱՄՈՒԼ » Եվրոպացիները չեղյալ են հայտարարել Հայաստանի պատվիրակության այցը Բրյուսել

Եվրոպացիները չեղյալ են հայտարարել Հայաստանի պատվիրակության այցը Բրյուսել

arm138379899574Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ եվրոպական կողմի պահանջով չեղյալ է համարվել հայկական կառավարական պատվիրակության ծրագրած այցը Բրյուսել:

 Այդ պատվիրակությունը, որը պետք է ղեկավարեր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պետք է Բրյուսել մեկներ այս շաբաթ` օրակարգում ունենալով Եվրամիության հետ հետագա համագործակցության հարցի քննարկումը: Սակայն Սերժ Սարգսյանի` դեպի Մաքսային միություն ճանապարհը եվրոպացիներին ստիպել է հայկական պատվիրակության համար նախապես նշանակված հանդիպումները չեղյալ հայտարարել:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy