Եվրոպան չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն

231839621394996980Եվրոպական միության նախագահ Գերման վան Ռոմպեյը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել են, որ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն ոչ լեգիտիմ են համարում և չեն պատրաստվում ճանաչել դրա արդյունքները:

«Ուկրաինայում ճգնաժամի լուծումը պետք է հաշվի առնի դրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը և պետք է տեղի ունենա երկրի Սահմանադրության և միջազգային իրավունքի շրջանակներում», — նշվում է Ռոմպեյի ու Բարոզոյի համատեղ հայտարարության մեջ:

«Միայն դիվանագիտական գործընթացի շրջանակներում իրականացրած համատեղ աշխատանքը, այդ թվում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղղակի բանակցությունները, կարող է ճգնաժամի համար լուծում հանդիսանալ», — նշել են նրանք:

Վան Ռոմպեյն ու Բարոզոն հայտարարել են, որ դատապարտում են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով