Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Եվրոպայում հնարավոր է նոր գերպետություն ստեղծվի

Եվրոպայում հնարավոր է նոր գերպետություն ստեղծվի

европа 1Գերմանիան եւ Ֆրանսիան Եվրամիության բարեփոխումների նախագիծ են պատրաստել, հայտնում է TVP Info–ն։ Հեռուստաընկերության ձեռքում է հայտնվել երկու երկրների ԱԳՆ–ների ստորագրած փաստաթուղոը։ TVP Info–ն նշում է, որ փաստացի խոսքը փաստաթղթի մասին է, որը Փարիզն ու Բեռլինը ներկայացրել են Եվրամիությանը։ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը պետք է այդ փաստաթուղթը ներկայացնի Վիշեգրադի խմբի երկրներին։

«Մեր երկրները կիսում են ընդհանուր ճակատագիրն ու ընդհանուր արժեքները, որոնք ավելի սերտ միության են հանգեցնում մեր քաղաքացիների միջեւ։ Այդ պատճառով մենք ձգտելու ենք Եվրոպայում քաղաքական միություն ստեղծել եւ եվրոպացիներին կհրավիրենք մասնակցել այդ նախագծին»,– ասված է փաստաթղթի նախաբանում։

Նախագծի համաձայն՝ անդամ երկրները փաստացի իրավունք չեն ունենա ունենալ սեփական բանակը, հատուկ ծառայությունները, առանձին Քրեական օրենսգիրքը եւ ազգային արժույթը։ Պլանավորվում է նաեւ ստեղծել միասնական հատուկ ծառայություն եւ հարկային ու վիզային համակարգ։ Փաստաթուղթը նախատեսում է ընդհանուր արտաքին քաղաքականություն վարել եւ սահմանափակել Եվրոպա աշխարհամասում ՆԱՏՕ–ի դերը։

«Եթե փաստաթուղթը հաստատվի, ապա Եվրամիության փոխարեն ստեղծվի միասնական եվրոպական գերտերություն, որը կախված է լինելու ամենաուժեղ եվրոպական խաղացողներից»,– եզրափակում է TVP Info–ն։

Դիտվել է 358 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy