Եվրոպայում ազգությամբ հայ 4 օրենքով գող է ձերբակալվել

Ֆրանսիայի և Հունաստանի ոստիկանները Caucase Normandie համատեղ հատուկ գործողության շրջանակում ավելի քան 40 քրեական հեղինակության են ձերբակալել, այդ թվում՝ Վրաստանից 4 «օրենքով գողի»։ Այս մասին հաղորդում է Վրաստանին ՆԳՆ-ն։

Ձերբակալվածների թվում է նաև Հայաստանի մեկ քաղաքացի, ինչպես նաև ազգությամբ 4 հայ։ Նրանցից երկուսը՝ 49-ամյա Արսեն Խաչատրյանը և 52-ամյա Կարեն Հարությունյանը Ֆրանսիայում են ձերբակալվել, իսկ 29-ամյա Ռուբեն Մխիթարյանը և 51-ամյա Գուրգեն Եղիազարյանը՝ Հունաստանում։

Ձերբակալված «օրենքով գողերի» թվում է 57-ամյա Լաշա Շուշանաշվիլին՝ «Լաշա Ռուստավսկի» մականունով, 44-ամյա Ալեքսանդր Կոբալաձեն, նույն ինքը՝ Ռամազ Գուգունիշվիլին՝ «Սիու» մականունով, 29-ամյա Նոդար Շուկակիձեն՝ «Նոդո Գլդանսկի» մականունով և 56-ամյա Մերաբ Ասանիձեն՝ «Չիկորա» մականունով։

Այս թեմայով