Եվրոպական խորհրդարան. Ռուսաստանը պետք է դադարեցնի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը

parlement_-europen_image-1244662981Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կոնֆլիկտներին, ինչպես նաև դադարի խոչընդոտել այդ երկրների` Եվրամիության հետ մերձենալու ձգտումներին:

Հունվարի 21-ին ընդունված բանաձևում ողջունվում է նաև առաջընթացը, որը Թբիլիսին, Քիշնևը և Կիևը հասել են բարեփոխումների իրականացման գործում, որոնք նախատեսված էին նրանց կողմից մեկ տարի առաջ վավերացված ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրերում:

Միևնույն ժամանակ, ԵԽ-ում ընդգծել են, որ այդ 3 երկրներում շարունակում են չլուծված խնդիրներ մնալ։ Մասնավորապես՝ նշվում է, որ Վրաստանում սպառնալիքի տակ է արդարադատության համակարգի անկախությունը: Խոսելով Ուկրաինայի մասին` կառույցում նշել են, որ Կիևի ամենամեծ խնդիրը ԵՄ-ի հետ մերձենալու ճանապարհին կոռուպցիան է։

Բանաձևում դատապարտվում է այն, որ Մոսկվան դադարեցրել է Կիևի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի գործունեությունը:

Դիտվել է 105 անգամ
 


Այս թեմայով