«Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը

«Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը: 

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգում հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ 10 մասնակիցներից հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը՝ ձեռք բերելով Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ում ներկայացնելու այցետոմսը, երկրորդ տեղում` «Նեմրան» էր, երրորդ տեղում` Ամալիյա Մարգարյանը։

Կիսաեզրափակիչ փուլը հաղթահարել ու Հայաստանի 13-րդ պատվիրակը դառնալու համար պայքարում էին Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, «Նեմրան», Սևակ Խանաղյանը, Ամալիյա Մարգարյանը, «Կամիլ» շոուն, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը։

Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականով մասնակիցները ստացել են հետևյալ միավորները.

1 միավոր – Մգեր Արմենիա

2  միավոր – Կամիլ շոու

3  միավոր – Գևորգ Հարությունյան

4 միավոր – Ռոբերտ Քոլոյան

5 միավոր – Մարիամ

6 միավոր – Հասմիկ Շիրոյան

7 միավոր – Լուսինե Մարդանյան

8 միավոր – Ամալյա Մարգարյան

10 միավոր – «Նեմրա»

12 միավոր – Սևակ Խանաղյան

Հեռուստադիտողները միավորները բաշխել են հետևյալ կերպ

1 միավոր – Լուսինե Մարդանյան

2  միավոր – Ռոբերտ Քոլոյան

3  միավոր – Հասմիկ Շիրոյան

4 միավոր – Մարիամ

5 միավոր – Գևորգ Հարությունյան

6 միավոր – Մգեր Արմենիա

7 միավոր –  Ամալիյա Մարգարյան

8 միավոր – «Նեմրա»

10 միավոր – Կամիլ

12 միավոր – Սևակ Խանաղյան

 


Այս թեմայով