Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին $1 մլն-ի դրամաշնորհ կտրամադրի

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նախնական փուլում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործման» ծրագրի իրականացման համար:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Եվրասիական զարգացման բանկից:

Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ընթացիկ տարվա ապրիլին:

Ծրագիրը միտված է առաջին օգնության բուժհաստատություններում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործմանը: Ծրագիրը իրականացվելու է Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում:

Այս թեմայով