Եվրամիությունը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության անդամ երկրները կես տարով կերկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Որոշումը կընդունվի դեկտեմբերի 14-ին՝ ԵՄ պետությունների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ:

Եվրամիությունը, ԱՄՆ-ը, ինչպես նաև մի շարք երկրներ Ռուսաստանի նկատմամբ սահմափակող միջոցներ սահմանել էին 2014 թվականին: Պատժամիջոցները պայմանավորված էին նախ Ղրիմի միացման, այնուհետ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության հետ:

Ի պատասխան՝ Մոսկվան հակառուսական պատժամիջոցներին սատարող երկրներից արգելել էր պարենի ներմուծումը:

Այս թեմայով