Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

14732Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը  Եվրախորհրդարանում այսօր քննարկման է դրել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ հասցեական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձևի նախագիծը, հայտնում է Haqqin.az-ը:

Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը՝ ուղղված իրավապաշտպանների ու լրագրողների դեմ:
Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Եվրամիության հասցեական պատժամիջոցների կիրառման հարցը ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ:

Բացի այդ՝ Եվրամիությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղյալ հայտարարել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը ու պարտադրի շարունակել այդ կազմակերպության հետ աշխատանքը:

Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ:
«Նման պայմաններում դիտորդներ ուղարկելն անիմաստ է ու ծառայում է ընտրությունների լեգիտիմացմանը, որոնց անցկացվում են լուրջ խախտումներով»,- ասվում է բանաձևի նախագծում:

 

Դիտվել է 67 անգամ
 


Այս թեմայով