Եվրախորհրդում Թուրքիայի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել

exxvԵվրախորհրդում (ԵԽ) բարձրացվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների հարցը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԵԽ-ն այսուհետև լրջորեն կհետևի այդ ոլորտներին: Որոշում է կայացվելհատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու, թե Թուրքիայում հայտարարվածարտակարգ դրության և իրավական ուժ ունեցող որոշումները ինչ չափով են համապատասխանում եվրոպական իրավական նորմերին:

ԵԽ վերահսիչ հանձնաժողովը վերոնշյալ երկու խնդիրների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվություն է խնդրել: Նշվում է, որ հանձնաժողովի այս քայլը մեծ չափով պայմանավորված է նաև արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ քննադատություններով ու բողոքներով:

Վերոհիշյալ հանձնաժողովը հետևում է Թուրքիայի՝ ԵԽ անդամակցությունից բխող պարտավորությունների կատարմանը և հաջորդ տարի պետք է հրապարակի Թուրքիայի մասին տարեկան զեկույցը:

Դիտվել է 174 անգամ
 


Այս թեմայով