Եվս մեկ շքեղ հյուրանոց է բացվում Երևանում

Եվս մեկ շքեղ հյուրանոց է բացվում ԵրևանումՈւնի երեք դասերի պատկանող թվով 176 համար: 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ժամը 11-ին, Երևանի կենտրոնում տեղի կունենա «Հիլթոն» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Բավականին գրավիչ տեսքով այս հյուրանոցը գտնվում է կրկեսի վերակառուցվող շենքի հարևանությամբ: «Հիթոն» ցանցի մեջ ներկայումս մտնում է ավելի քան 540 հյուրանոց, որոնք գտնվում են աշխարհի 78 երկրներում: «Մարիոթից» և «Հայաթից» հետո «Հիլթոնը» երրորդն է համաշխարհային հյուրանոցային ցանցերից, որ սկսում է գործունեությունը Հայաստանում, և դրա դերը դժվար է գերագնահատել: Նման կառույցների մուտքը ՀՀ իր հետ բերում է նոր բիզնես մշակույթ, ձևավորում անձնակազմի ուսուցման մեխանիզմներ, նպաստում մեր երկրի ու բնակչության ինտեգրմանը քաղաքակիրթ աշխարհին: Ինչպես երեկ մեր թղթակցին հայտնել են տնօրինությունից, հյուրանոցի «աստղային» դասակարգումը «4+» է։

Ունի երեք դասերի պատկանող թվով 176 համար: Մեկ համարում հանգրվանելու միջինացված գինը մոտ 80 հազար դրամ է։ Տնօրինությունից չհաջողվեց պարզել, որքան ներդրում է իրականացվել հյուրանոցի կառուցման համար և ինչպիսի ակնկալիքներ կան ներդրումների հետվերադարձի տեսանկյունից: Այս հարցը ներկայումս արդիական է հայաստանյան հյուրանոցների համար: Խնդիրն այն է, որ այս տարի նկատվում է դեպի ՀՀ զբոսաշրջիկների հոսքի էական՝ մոտ 4 տոկոսի նվազում, և մասնագետների գնահատմամբ ՝ դա կարող է կայուն միտում դառնալ: Զբոսաշրջիկների թվի նվազումը, բնականաբար, առաջին հերթին հարվածելու է հենց հյուրանոցային բիզնեսին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 491 անգամ
 


Այս թեմայով