Ես, և իմ գործընկերները , որևէ մեղավորություն չենք զգում. Է. Մարուքյանը՝ Ն. Փաշինյանի շարժմանը չմիանալու մասին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ԱԺ «Ելք» խմբացության անդամ Էդմոն Մարուքյանը շտապեց նշել՝ քանի որ դասական խորհրդարանական աշխատանքներ տեղի չեն ունեցել, հարկ է համարում խոսել առկա ներքաղաքական զարգացումներից: 

«Անհրաժեշտ թվաքանակով ստորագրությունները հավաքված են, վաղը ԱԺ-ում կգումարվի արտահերթ նիստ, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ , ինչը սկիզբ կհանդիսանա ՀՀ-ում նոր փոփոխությունների համար: Մեծ հաշվով ՀՀ-ում փոփոխությունների սկիզբը դրվելու է վաղվանից»,-ընդգծեց Է. Մարուքյանը, հավելելով որ Ելք խմբակցությունը ամեն ինչ անելու է խնդիրերի լուծման ուղղությամբ և թավշյա հեղափոխության կապիտալիզացիայի և ՀՀ քաղաքացիների կյանքի դրական տեղաշարժի համար:

Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք Է. Մարուքյանը մեղքի զգացողություն չունի, այն մասով որ ժամանակին մենակ թողեց Ն. Փաշինյանին քաղաքական շարժումը սկսելու ժամանակ, նշեց.

 « Եվ ես, և իմ գործընկերները , որևէ մեղավորություն չենք զգում , քանի որ յուրաքանչյուրս իր գաղափարներով է առաջնորդվել, և մենք որևէ մեկին միայնակ չենք թողել:

 Մենք պայմանավորվածություններ ենք ունեցել, որոնք շարժման ժամանակ կայնքի ենք կոչել:

Բռնության կիրառման ռիսկսի դեպքում մենք պետք է լինենք նրանց կողքին՝ այդպես էլ արեցինք, բոլոր բերման ենթարկվածների, ձերբակալվածների, կալանավորվածների բեռը կրկին մեր կողմից է ուղղորդվել, միջազգային հաստատությունների հետ համագործակցությունը այս օրերի վիճակի վերբերյալ տեղի է ունեցել  մեր կողմից»,- ասաց Է. Մարուքյանը հավելելով, որ այն ինչ արել են եղել է փոխհամաձայնեցված:

Այս թեմայով