Ես օլիգարխ զինվորական չեմ

աժԲՀԿ-ական պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, շաբաթներ առաջ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելուց եւ անցած քառօրյան բոյկոտելուց հետո երեկ վերջապես ԱԺ էր ներկայացել ու հենց նիստերի դահլիճում ջերմագին ողջունում էր ֆրակցիայի ներկայացուցիչներին: «Հարթվե՞լ են Ձեր եւ Ծառուկյանի հարաբերությունները, ասում էին` ինչ-որ բան չեք կարողանում իրար հետ կիսել, մասնավորապես, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծախսած գումարը Ծառուկյանը մինչ օրս չի վերադարձրել»,- երեկ մեր լրագրողը հարցրել է Գրիգորյանին: «Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները լրիվ նորմալ են, ոչ մի խնդիր չկա, հանձնաժողովի նախագահի տեղակալի հրաժարականի հարցի հետ կապված նորից պետք է կրկնեմ, որ, իսկապես, ամբողջ անցած տարին առողջական խնդիրներ եմ ունեցել, շուրջ 3 ամիս ընդհանուր տեւողությամբ պառկել եմ տարբեր հիվանդանոցներում, բուժվել եմ: Ինչ վերաբերում է գումարային հարցերը, ապա ես ոչ օլիգարխ եմ եղել, ոչ էլ նման միջոցներ եմ ունեցել ծախսելու, նման բան չկա, չի կարա լինի: Ես, ի տարբերություն շատ շատերի, օլիգարխ զինվորական չեմ, սեփականություններ չունեմ, նման գումարներ ծախսելու հնարավորություն էլ չունեմ, որ ուզենայի էլ, չէի կարող ծախսել»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 39 անգամ
 


Այս թեմայով