«Ես քո լավը…». ԴԱՀԿ աշխատակցի հայցը կքննվի սեպտեմբերի 9-ին

ԴԱՀԿPolitik.am-ը տեղեկացրել էր, որ 2015 թվականի ապրիլի 17-ին Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն մուտք է արվել հայցադիմում, որով քաղաքացի Յուրա Ամարյանին առաջադրված է հետևյալ մեղադրանքը՝
Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թբիլիսյան խճ. 3/4 շենքի թիվ 3 բնակարանում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց ծառայության օպերատիվ բաժնի աշխատակից Վարդան Մելիքբեկյանի կողմից Նազիկ Ամարյանին բնակարանից վտարելու վերաբերյալ հարուցած կատարողական վարույթի հիման վրա վտարման աշխատանքներն իրականացնելիս, Յու. Ամարյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոմնյանի նկատմամբ՝ քաշքշել նրանց, քարեր նետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կ.Միլիտոնյանի աջ ձեռքի ափին, վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմի բեկորավոր տեղաշարժված կոտրվածքի ձևով։
Քրեկան գործը հարցվել է Հատուկ Քննչական ծառայությունում 2014 թվականի դեկտեմբերի 10-ին (քրգործ N 62231514): Վարույթ ընդունված գործն ուսումնասիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Հ Կարապետյանը և որոշել, որ միջադեպի մասնակից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցներ Վարդան Ազատի Մելիքբեկյանի, Սանասար Վաղինակի Յարալյանի և Կարեն Կույբիշևի Միլիտոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով:
Մեղադրյալ Յուրա Ամարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված Ստորագրությունը չհեռանալու մասին: Դատավորն է Լևոն Բեգլարի Ավետիսյանը :
2015 թվականի մայիսի 14-ին նշանակվել է դատական քննություն, որը կայացել է: Նորից նշանակվել է դատական քննություն 2015 թվականի հուլիսի 11-ին:
Յուրա Ամարյանի մայրը՝ Նազիկ Ամարյանը, Politik.am-ի հետ զրույցում պատմում է, որ նախաքննությունն ամբողջությամբ շինծու է և պնդում է, որ իր տղային ԴԱՀԿ աշխատակիցները երեք հոգով ծեծի ենթարկելուց հետո դիմել են հատուկ քննչական ծառայություն Յուրայի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար:
Նշենք, որ մեղադրական եզրակացության մեջ նշվում, որ միջադեպի ժամանակ քաղաքացի Յուրա Ամարյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, սակայն դատաբժշկական փորձաքննությունը ժամանակ նա պատշաճ հետազոտություն չի անցել:
Նազիկ Ամարյանի պնդմամբ, երբ տեղի է ունեցել միջադեպը, իր տղային տարել են հիվանդանոց, սակայն ոստիկանները նրան անհապաղ հիվանդանոցից տարել են:
Երևանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա այս գործով հերթական դատական նիստը:

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով