«Ես վերցնում եմ լսափողը, զանգում եմ Ալիեւին». Սերժ Սարգսյան

սերժ ինքնաթիռԵս հանդես եմ գալիս Երեւանի եւ Բաքվի միջեւ «թեժ գիծ» ստեղծելու օգտին՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծում իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար: Այս մասին «Ռուսաստան այսօր» միջազգային տեղատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այս հայտարարությունն ադրբեջանական լրատվամիջոցների աչքից չի վրիպել եւ նրանք անդրադարձել են այս հայտարարությանը, ցիտելով Սերժ Սարգսյանին:

«Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, եւ մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիներն են կրակում, ես լսափողը վերցնում, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին եւ ասում եմ՝ «կրակում են»: Եվ նա իսկապես ստուգում է»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ինքը «դեմ չէր լինի» Երեւանի եւ Բաքվի միջեւ այդպիսի թեժ գծի ստեղծմանը:

«Ես պատրաստ կլինեի հսկողություն սահմանել եւ ճշգրիտ ասել՝ մերոնք կրակում են կամ չեն կրակում, իհարկե՝ նույնպիսի վերաբերմունք սպասելով ադրբեջանական ղեկավարության կողմից»,- նշել է նա՝ հավելելով, որ 1990-ական թվականներին եղել է «թեժ գիծ» ստեղծելու փորձ:

«Նման փորձ մենք ունեցել ենք դեռեւս 1990-ական թվականների սկզբին, այդ ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, եւ մենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ ունեինք: Մենք կարողանում էինք այդպիսի արտակարգ դեպքերում, երբ արտակարգ կապ էր անհրաժեշտ, միմյանց հետ կապվել: Բայց հիմա դա գոյություն չունի»,- պարզաբանել է նա:

Դիտվել է 924 անգամ
 


Այս թեմայով