«Ես պատրաստ եմ դառնալ Ուկրաինայի վարչապետ». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին երեկ Կիևում բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է նոր կառավարություն ստեղծել և դառնալ երկրի վարչապետ:

«Ուկրաինային անհրաժեշտ է անհապաղ նոր կառավարություն ձևավորել», — ասել է Սաակաշվիլին՝ շարունակելով. — «Ես պատրաստ եմ ղեկավարել այս գործընթացը ձեզ հետ համատեղ և անհրաժեշտության դեպքում ղեկավարել այս կառավարությունը: Եկեք ստեղծենք Ուկրաինայի նոր կառավարություն։ Բայց մինչ այդ, եկեք կգտնենք այն ուկրաինացիներին, ովքեր հոգ կտանեն Ուկրաինայի մասին, ովքեր կհարգեն ու կզարգացնեն Ուկրաինան»։

Ավելի քան մեկ ամիս է ուկրաինական ընդդիմադիր ուժերը՝ Սաակաշվիլիի հետ, ցույց են անցկացնում Գերագույն Ռադայի շենքի մոտ՝ պահանջելով լայնարձակ քաղաքական բարեփոխումներ, այդ թվում՝ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում ու հակակոռուպցիոն դատարանի ստեղծում:

 


Այս թեմայով