Ես պատրաստվում եմ Արարատ Միրզոյանին դատի տալ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արարատ Միրզոյանը քիչ առաջ Ազատության ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ: Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին»:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ

Այս թեմայով