Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ես պաշտոնակատար չեմ. ՊԵԿ նախագահը` աշխատանքը շարունակելու մասին

Ես պաշտոնակատար չեմ. ՊԵԿ նախագահը` աշխատանքը շարունակելու մասին

hovhannes-hovsepyanՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին, թե առաջարկություն ստացե՞լ է նորանշանակ վարչապետից՝ շարունակելու աշխատանքը, պատասխանեց. «Ի՞նչ առաջարկի մասին եք խոսում: Բայց ես պաշտոնակատար չեմ, չէ՞, պարզ չէ՞, որ… Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահը պաշտոնակատար չէ»:

Նշենք, որ ՊԵԿ նախագահը ԱԺ էր եկել Հարկային նոր օրենսգրքի քննարկմանը մասնակցելու: Լրագրողների դիտարկմանը, որ գործարարները դժգոհ են հարկահավաքման գործընթացից, Հովսեփյանը նման պատասխան տվեց. «Սովորաբար յուրաքանչյուր գործարար, երբ որ իրենից հարկ են փորձում գանձել, ինքը փորձում է հարկ վճարել, միշտ դժգոհում է»:

Դիտվել է 225 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy