Ես չեմ հավակնում վարչապետ դառնալ. Սերժ Սարգսյան

Օրերս «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է քաղաքական ապագա պլաններին:  Սարգսյանը իր ելույթում չի հստակեցրել՝ արդյո՞ք ցանկանում է դառնալ վարչապետ, թե՞ ոչ, հայտարարելով, որ դեռ ժամանակ կա նման որոշում կայացնելու համար, և ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկեր Դաշնակցության հետ ինչ որոշի, նա այդ կերպ էլ կվարվի:

Փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մոռացել է 2014թ.-ին արված իր հայտարարությունը, որում ասում էր, որ այլևս  չի հավակնի վարչապետ կամ նախագահ  դառնալ:

Ահա թե ինչ է ասել Սերժ Սարգսյանն իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ 2014թ.-ին.

«Ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում.

Սերժ Սարգսյան 10.04.2014» :

 

 


Այս թեմայով