«Ես որոշել եմ հրաժարական տալ». Հովիկ Աբրահամյան

Հովիկ ԱբրահամյանՀովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին:

«Ես որոշել եմ հրաժարական տալ», — հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Նա նկատեց, որ իր կառավարման տարիներին բավարար աշխատանք է արել, որի մասին չի ցանկացել խոսել, սակայն հասարակության տարբեր խնդիրների անլուծելիությունը ստիպել են, որ ինքը հրաժարական ներկայացնի: Նա նշեց, որ ՀՀ նախագահն այսօր կներկայացնի նոր վարչապետի թեկնածուին:

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Հայաստանի նոր վարչապետը լինելու է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Դիտվել է 443 անգամ
 


Այս թեմայով