Ես որեւէ անձնական խնդիր չունեմ. Նաիրա Զոհրաբյան

նաիրաՄենք արդեն տեղեկացրել էինք, որ ԲՀԿ տարածքային կառույցը միաձայն որոշմամբ  կուսակցությունից հեռացրել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանին:

«ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ նրա, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,-հայտարարել էր ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում:

Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ Էլինար Վարդանյանի կուսակցությունից հեռացնելու պատճառը պռոքոչարյանական գործիչ լինելն է: Այս կապակցությամբ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց.««Ինձ համար ամենաանընդունելին պարզ, հասարակ պրոցեսներին, գործընթացներին ինչ-որ դավադրությունների տեսությունների շղարշ տալն է: Ես որեւէ անձնական խնդիր չունեմ, կա հստակ կուսակցական կարգապահություն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 


Այս թեմայով