Ես շատ բան ունեմ պատմելու․ Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը շատ պատմելու բան ունի․«Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում եւ համարում եմ, որ դրանք անհիմն են։ Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Ես շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, կգա ժամանակը՝ կասեմ, հիմա դրա ժամանակը չէ»,-ասաց Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե մասնակցել է առերեսման գործարար Սիլվա Համբարձումյանի հետ։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս թեմայով