Ես մտադրություն չեմ ունեցել հայոց լեզվի ուսուցչուհուն` Սվետա Ավագյանին աշխատանքից ազատել

«Ես մտադրություն չեմ ունեցել հայոց լեզվի ուսուցչուհուն` Սվետա Ավագյանին աշխատանքից ազատել, և անգամ այս ամենից հետո ևս այդպիսի մտադրություն չունեմ: Իմ և հայոց լեզվի ուսուցչի հարաբերությունները  բացարձակ նորմալ են եղել, իսկ այսօր նա լրիվ այլ կերպ էր իրեն դրսևորում» ,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատ համայնքի դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը, հերքելով այսօր  Politik.am-ում հրապարակված այն հրապարակման տեղեկությունները , որում ուսուցչուհի Սվետա Ավագյանի ամուսինը մեր թղթակցին հաղորդել է, որ իր կնոջ դեմ ստորագրահավաք է սկսվել որպեսզի աշխատանքից հեռացնեն, Փաշինյանի գլխավորած ցույցերին մասնակցելու համար:

Տնօրենի պնդմամբ ցույցերի օրերին փորձել են ամեն բան օրինականության սահմաներում կատարել. «Մենք սպասում էինք , որ 14 տարեկանից բարձր աշակերտների ծնողները գային ստորգրություն տային , որ եթե համաձայն են ապա իրենց երեխաները միանան դասադուլին»,-ասաց Անահիտ Հովհաննիսյանը:

Վերջինիս պնդմամբ որևէ կոնֆլիկտ տեղի չի ունեցել իր և հայոց լեզվի ուսուցչի միջև, թերևս կասկածներ ունի, որ այս ամենի հրահրողը, ուսուցչի  որոշակի խնդիրներ ունեցող ամուսինն է.

«Այդ մարդը բոլորն են տեղյակ որ ոչ ադեկվատ պահվածքով  անձ է, նա պարբերաբար զանգում է ոստիկանություն, ինքասպան է ցանկանում լինել, հիմա էլ լրատվականներին է իրականության հետ կապ չունեցող ինֆորմացիա փոխանցում :

Տիկին Ավագյանն էլ, այդ օրը ամուսնու մեքենան վերցրած եկել ասում էր , որ պետք է դպրոցի երեխաներին տանի ցույցի: Մեքենայի կտուրին, մեքենայի վրա նստացրել էր մի քանի երեխաների և ասում էր նրանց տանում եմ Արտաշատ ցույցի, իսկ ես նրան ասացի, որ չեմ կարող երեխաներին վստահել իրեն»,- ասաց դպրոցի տնօրենը հավելելով, որ միշտ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերել ուսուցիչ Ավագյանի նկատմամբ , հաշվի առնելով որ նա երկու փոքրիկ երեխաների մայր է, և իրենց նախկին սանն է, և  անգամ այս ամենից հետո աշխատանքից չեն պատրաստվում ազատել  Սվետա Ավագյանին:

Այս թեմայով