Ես ձեզանից մեկն եմ. Գագիկ Ծառուկյանը հանդիպեց խաողագործներին

IMG_4950Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը կհանդիպի Արմավիրի և Արարատի գյուղացիների հետ: Արարատի և Արմավիրի մարզերի մի խումբ խաղողագործներ իրենց մտահոգությունն էին արտահայտել խաղողի բերքի մթերման ժամկետների հետաձգման հետ կապված, մասնավորապես նշելով, որ խաղողի բերքի ամենախոշոր մթերող Երևանի Արարատ Կոնյակի գինու օղու կոմբինատը դեռ չի սկսել խաղողի մթերումը և իրենք կասկածներ ունեն, որ իրենց բերքը կոմբինատի կողմից ամբողջությամբ չի մթերվելու: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և խաղողագործների մտահոգությունը՝ Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը այսօր հանդիպեց Արարատի և Արմավիրի խաղողագործների հետ, որոնք արդեն իսկ երկար տարիներ հանդիսանում են Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի գործընկերները:
Գագիկ Ծառուկյանը հենց տեղում ծանոթացավ գյուղացիների առաջ ծառացած խնդիրներին և իր կողմից լուծումներ առաջարկեց.«Գործարանի աշխատակազմը ինձ տեղեկացրել է, որ խաղող մթերելու անհրաժեշտություն չկա, բայց ես չեմ կարող ձեր կողքին չկանգնել: Ես ձեզանից մեկն եմ և հրահանգել եմ, որ գյուղացիների բերքը մթերվի: Անցյալ տարի մենք արտահանել ենք 400 մեքենա խմիչք, իսկ այս տարի 7 մեքենա, բայց դա ձեր խնդիրը չէ: Իմ նման մարդիկ պետք է ճանապարհներ գտնեն, որ գյուղացիների բերքը չմնա դաշտում»,-ասաց Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին և վստահեցրեց, որ անելու է ամեն բան, որպեսզի հնարավորինս շատ գյուղացիներ կարողանան իրենց բերքը վաճառել:

IMG_4950

IMG_4959 IMG_5019 IMG_5032

Դիտվել է 170 անգամ
 


Այս թեմայով