Ես հրաժարական կտամ. Ռուբեն Հայրապետյան

ռուբենԵթե Ֆուտբոլի ազգային հավաքականը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարի, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա։ Ժամեր առաջ նա այս մասին հայտարարել է Red Eagles ֆան ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Ակումբի ղեկավար Դենիս Սարգսյանի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանը ասել է, որ հավաքականի անհաջող ելույթի դեպքում ինքն այլևս անելիք չի ունենա ֆուտբոլում։

«Մենք ասացինք՝ «շատ դեպքեր են եղել, ինչքանո՞վ վստահ լինենք, որ էդպես է լինելու», պատասխանեց՝ «ես էսքան ժամանակ ստախոս չեմ եղել, էսքան ժամանակ երբեք նման բան չեմ ասել, որ եթե հավաքականը շրջափուլում անհաջողություն կրի, ես հրաժարական կտամ, սա առաջին դեպքն է, որ ես սենց բան եմ ասում ու իմ խոսքի տերը կլինեմ»,- զրույցը փոխանցեց ֆան ակումբի ղեկավարը։

Սարգսյանի խոսքով՝ իրենք միացել են հավաքականի երկրպագուների մյուս՝ ՖԱՖ ակումբի երեք պահանջներին։ Տոմսերի գների իջեցման մասով Հայրապետյանը խոստացել է քայլեր ձեռնարկել, հավաքական հմուտ ֆուտբոլիստներ հրավիրելու պահանջին էլ արձագանքել՝ ինքը այդ հարցին չի միջամտում։

«Մարզչի հետ կապված հստակություն չկա՝ հնարավոր է նաև արտասահմանցի մարզիչ, մինչև տարվա վերջ էդ հարցի լուծումը կստանանք»,- ասաց Սարգսյանը։

Ամբողջական նյութը azatutyun.am

Դիտվել է 206 անգամ
 


Այս թեմայով