Ես իմ սեփական որդուն էլ պատրաստ էի ուղարկել Բաքու. Գագիկ Ծառուկյան

847039444a5dccb0e8fc71718b226044Հայաստանի Ազգային  Օլիմպիական  Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հունիսի 12-ից 28-ը Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերին մասնակցած Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամներին: ՀԱՕԿ նախագահը շնորհակալություն է հայտնել հայ մարզիկներին, որոնք անտեսելով թշնամի պետությունում հանդես գալու հանգամանքը, պատվով և տղամարդավարի են մասնակցել բոլոր մրցումներին: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ սեպտեմբերին Երևանում մեծ շուքով նշվելու է ՀԱՕԿ-ի հիմնադրման 25 ամյակը, որի ընթացքում լինելու են նաև խոշոր պարգևատրումներ:

Դիտվել է 472 անգամ
 


Այս թեմայով