Ես դուրս եմ եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովից. Նաիրա Զոհրաբյան

նաիրա«Բարգավաճ Հայաստանի» վերջին նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի առաջարկով որոշվել է միջազգային պատվիրակությունում խմբակցության մի շարք անդամների փոփոխություններ կատարել, այդ թվում` իր` Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի, այս մասին Politik.am–ի հետ զրույցում տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը։

 «Մասնավորապես, ես դուրս եմ եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովից, առաջիկայում Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովից կհեռանա Միքայել Մելքումյանը, ինչպես նաև հետ են կանչվել`  ՆԱՏՕ-ի ԽՎ-ից` Էլինար Վարդանյանը, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովից և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից` Ստեփան Մարգարյանը»:

 Այս մասին գրությունն ուղարկված է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և ԲՀԿ առաջիկա նիստում կորոշվի, թե ովքեր են միջազգային պատվիրակություններում խմբակցության նախկին անդամներին փոխարինելու:

Դիտվել է 149 անգամ
 


Այս թեմայով