Ես՝ եղկելիս ու թշվառականս, ամենամեղավոր մարդն եմ. Վարդան Ղուկասյան. «Ժողովուրդ»

վարդանիկ«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հարցազրույց է տպագրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:

Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

–Գոնե լսեցի՞ք Հռոմի Պապի աղոթքը և ի՞նչ կփոխի այն Ձեր կյանքում: Քրիստոնեական պատվիրանները ի՞նչ չափով կկատարեք:

Ես ասում եմ, ես բազմամեղս, ես եղկելիս ու թշվառականս, ես ամենամեղավոր մարդս, եթե ամենամեծ Նարեկացին իրեն մեղավոր է համարում, եթե Ներսես Շնորհալին իր «Հավատով խոստովանում»-ի վերջին տողերում, 24 տան վերջում ասում է.

«Ամբողջ աշխարհի օվկիանոսները դառնային թանաք, մայրցամաքները՝ մագաղաթ, Լիբանանի անտառները՝ դառնային գրիչ, դարձյալ չէին կարող կրել իմ մեղքերի մեկ հազարերոդական մասնիկը…», եթե նա ասում է. «Արարատ լեռը դնեն մեկ կշեռքի նժարին, իմ մեղքերս ՝ մյուս նժարին, իմ մեղքերս կգերազանցեն Արարատ լեռին»: Իմ պես աշխարհիկը ոնց կարող է ասել, ես մեղավոր չեմ: Ես ամենամեղավոր մարդն եմ: Այսքանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 56 անգամ
 


Այս թեմայով