Եռյակի լիդերները կրկին կհանդիպեն

2310050281423905698Փետրվարի 15-ին ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության լիդերները կհանդիպեն: Այս մասին հայտարարել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ արդեն առանձին-առանձին հանդիպել են Ծառուկյանին և գնահատականների հարցում գրեթե տարբերություն չունեն:

«Երկուսն էլ շատ լավ հանդիպումներ էին, նույն գնահատականներն են տվել մոտավորապես ստեղծված իրավիճակին և կիրակի օրը արդեն երեքով կդանդիպեն և հաջորդ քայլերը կորոշվի և այդ քայլերը չեն ուշանալու»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը:
Օսկանյանի պնդմամբ՝ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը միայնակ չեն, քանի որ կա եռյակը, հասարակության մի մեծ մաս, ով աջակցում է «Բարգավաճ Հայաստան»-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ-ի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց ԲՀԿ առաջնորդին, ընդհուպ Հայաստանի համար «չարիք համարելով» Ծառուկյանի քաղաքական գործունեությունը:
Հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, ԲՀԿ նախագահը պատասխանեց գործող նախագահին՝ ամբողջական իշխանափոխության մասին հայտարարելով:

 


Այս թեմայով