ԵՊՀ-ում դժգոհության ալիք է բարձրանում

ԵՊՀ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում դժգոհության ալիք է բարձրանում: Թերթի տեղեկություններով՝ ԵՊՀ-ի նշված մասնաշենքին ևս մեկ հարկ է ավելացվում, որը ԵՊՀ ռեկտորատը վարձակալությամբ ինչ-որ կազմակերպությունների է տալու: Ըստ ԵՊՀ աշխատակիցների՝ համալսարանի նշված մասնաշենքում նոր վերելակ են տեղադրել, որից ԲՈՒՀ-ի աշխատակիցներին և ուսանողներին արգելվում է օգտվել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին ասել է. «Այդպիսի բան չկա: Կառավարության որոշումով համաշխարհային բանկի տված կրեդիտով այդտեղ մեծ ռեսուրս-կենտրոն է բացվում ողջ հանրապետության մասշտաբով: Մեր ուսանողները պետք է գնան այդտեղ և իրենց գաղափարները վերածեն պրակտիկ գործունեության: Դա համալսարանի սեփականությունն է, դա կառուցում է և տալիս է մեզ, պետք է ուրախ լինենք, որ մեծ կենտրոն է բացվում, տարածաշրջանում այդպիսի կենտրոն չկա: Կրկնում եմ դա եղել է կառավարության որոշումը, դեռևս Տիգրան Սարգսյանի ժամանակ»:

Դիտվել է 615 անգամ
 


Այս թեմայով