Home » ՄԱՄՈՒԼ » Եպիսկոպոսյանը տեղյա՞կ է եղել, որ «Սասնա ծռեր»-ը պլանավորում են գրավել ՊՊԾ գունդը. «Ժամանակ»

Եպիսկոպոսյանը տեղյա՞կ է եղել, որ «Սասնա ծռեր»-ը պլանավորում են գրավել ՊՊԾ գունդը. «Ժամանակ»

Untitled-2-5«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր չի տրամադրել, և նա ընտանիքով չի կարողացել մեկնել Հայաստանից ԱՄՆ: Եպիսկոպոսյանը ծրագրել էր ընտանիքով Ամանորն ԱՄՆ-ում անցկացնել, սակայն ինչպես երևում է ՀՀ իշխանությունները ԱՄՆ հյուպատոսարանին խնդրել են մուտքի արտոնագիր չտրամադրել ԱԱԾ նախկին պաշտոնյային:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը կապված էր ԱԱԾ ղեկավարի՝ Գեորգի Կուտոյանի դեմ կազմակերպված դավադրության հետ: Ըստ որի, Եպիսկոպոսյանը տեղյակ է եղել, որ «Սասնա ծռեր» զինված խումբը պլանավորում է գրավել ՊՊԾ գունդը, սակայն վերադասին տեղյակ չի պահել:

Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում այս գործով հնարավոր է նոր զարգացումներ լինեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,130 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy