Արմեն Սարգսյանը՝ ՊՆ փոխնախարար նշանակվելու լուրերի մասին

Արմեն«Ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահի հետ, 2 տարի 8 ամիս առաջ, երբ նախագահը ինձ կանչել էր իր մոտ, զրուցելու այն մասին, որ ինձ նշանակի պաշտպանության նախարարի խորհրդական: Եղել են բազում պաշտոնական հանդիպումներ, իսկ վերջինը եղել է երկու ամիս առաջ Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ակադեմիայում, երբ բացվեց բարձրաստիճան զինվորականների համար առանձին մասնաճյուղ: Ինչ վեբերվում է մամուլում տարածված լուրերին պետք է նշեմ, որ նախագահի հետ հանդիպում չեմ ունեցել և նման հարց այս պահի դրությամբ չի քննարկվել»,- Politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը, անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող լուրերին, համաձայն, որի վերջինս առաջարկել է նախագահ Սերժ Սարգսյանին իրեն նշանակել ՊՆ փոխնախարար:
Մեր թղթակցի այն հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանը նման առաջարկի դեպքում կհամաձայնի, ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն` նախարարությունում, վերջինս ասաց.«Ես վստահ եմ իմ ուժերի վրա, և այն պաշտոնը, որը ինձ կվստահի ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և նպատակահարմար կգտնեն ինձ ներգրավվել այդ աշխատանքում, ես պատրաստ եմ իմ երկրին ծառայելու, անգամ ՊՆ ամենացածր պաշտոնում նշանակվելու դեպքում»:
Դիտվել է 2,907 անգամ
 


Այս թեմայով