ԵՄ-ն ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքներ իրականացնելու համար

Եվրամիությունը ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքներ իրականացնելու համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքներով Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԵՄ-ի և Իրանի համատեղ հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մասնակիցները ողջունել են վճարումների պահպանման վերաբերյալ մարտավարական առաջարկները, մասնավորապես՝ Իրանի արտահանման, այդ թվում՝ նավթի, և ներկրման հետ կապված վճարումները հեշտացնելու համար հատուկ մեխանիզմի ստեղծման նախաձեռնությունը»,- ասված է հայտարարությունում, որն ընթերցել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Ինչպես պարզաբանել է Մոգերինին, Իրանի հետ գործարքները հեշտացնելու համար ԵՄ անդամ երկրները կստեղծեն իրավաբանական անձ:

Այս թեմայով